25 Նոյեմբերի 2010, 1515 - Ա
ԵՐՋԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Երջանիկ Ռազմիկի Գրիգորյանին (ծնվ.` 1992 թվականի օգոստոսի 6-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Նալբանդյան 40ա շենք, բն. 25), սովորում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի N 317 հանրակրթական դպրոցի 11-րդ դասարանում.
2) Դավիթ Վահանի Պետրոսյանին (ծնվ.` 1992 թվականի հոկտեմբերի 25-ին, հասցեն` քաղ. Երևան, Խորենացու 30, բն. 68), սովորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքի վարժարանի 11-րդ դասարանում։