Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2010, 1506 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1435-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՙԻրավական ակտերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի ՙՀայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին՚ N 1435-Ն որոշման 2-րդ կետում`
1) ՙ2010 թվականի ինն ամսում՚ բառերը փոխարինել ՙ2010 թվականին՚ բառերով.
2) ՙԱրտագերատեսչական պահպանության ծախսեր՚ բառերը փոխարինել ՙԱրտագերատեսչական ծախսեր՚ բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։