Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2010, 1505 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի)` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` համապատաuխան մարմիններում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման ընթացակարգերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված