25 Նոյեմբերի 2010, 1501 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարդահամարի նախապատրաստման ու անցկացման աշխատանքների իրականացման շրջանակներում դոնոր երկրներից և կազմակերպություններից ակնկալվող ֆինանսական միջոցների շրջանառությունն ապահովելու նպատակով բացել արտաբյուջետային հաշիվ։
2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը սահմանել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը։