Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1495 - Ն

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) հավանական դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու բացարձակ հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացության ձևը համաձայն՝ N 3 հավելվածի.
4) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության գրանցամատյանի ձևը ` համաձայն N 5 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
Հավելված