18 Նոյեմբերի 2010, 1493 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե N 594-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետից հանել «մինչև 2011 թվականի հունվարի 1-ըե բառերը, իսկ «2008 թվականիե բառերը փոխարինել «նախորդող տարվաե բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել «մինչև 2011 թվականի հունվարի 1-ըե բառերը.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից։ե։