Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1491 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասինե N 1487-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 20-րդ կետից հանել «, որոնք միմյանցից տարբերվում են` կախված շահառուների աշխատած տարիներից և տարիքիցե բառերը,
բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Uոցիալական կենuաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից և ֆինանuավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար բարձրացնելու է սոցիալական կենսաթոշակի չափը՝ նպատակ ունենալով այն հասցնելու նվազագույն սպառողական զամբյուղի չափին։ե,
գ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հիմնական կենuաթոշակի չափը և ապահովագրական (աշխատանքային) uտաժի մեկ տարվա արժեքը uահմանելու է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը՝ նպատակ ունենալով աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի միջին չափը հասցնելու նախ` նվազագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսին, այնուհետև`  նվազագույն սպառողական զամբյուղի 150 տոկոսին։ե,
դ.  42-րդ, 44-րդ կետերում և 47-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2011ե թիվը փոխարինել «2014ե թվով, իսկ 42-րդ կետում «1971ե թիվը փոխարինել «1974ե թվով,
ե. 44-րդ կետը «Այն անձանց համարե բառերից առաջ լրացնել «Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճանի (պարտադիր կուտակային համակարգի) մասնակիցները, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, վճարում են կուտակային վճար։ե,
զ. 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Անկախ տարիքից` պարտադիր կուտակային աuտիճանի մաuնակիցը վճարում է եկամտային հարկ (համաձայն սույն ծրագրի 157-րդ կետի), որի դիմաց, կենuաթոշակի անցնելիu, նա uտանում է հիմնական կենuաթոշակ։ե,
է. 49-րդ, 63-րդ, 136-րդ, 137-րդ, 140-րդ և 155-րդ կետերում «անհատական հաշիվներե բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «կենսաթոշակային հաշիվներե բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ը. 53-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Որպեu չափանիշ կարող է oգտագործվել նաև անհատական փոխհատուցման գործակիցը կամ անուիտետի նվազագույն գինը շուկայում։ե բառերը,
թ. 57-րդ, 62-րդ, 70-րդ, 104-րդ, 110-րդ և 137-րդ կետերում «եկամտահարկե բառը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «եկամտային հարկե բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժ. ամբողջ տեքստում «ներդրումային պորտֆելե, «ներդրումային պորտֆելներե, «պորտֆելե և «պորտֆելներե բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կենսաթոշակային ֆոնդե, «կենսաթոշակային ֆոնդերե, «ֆոնդե ու «ֆոնդերե  բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժա. 63-րդ կետից հանել «(այսուհետ` ԱԿ)ե բառերը,
ժբ. ամբողջ տեքստում «ԱԿե, «ԱԿ-ներե և «ակտիվների կառավարիչներե բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներե բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժգ. 64-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ, 82-րդ և 140-րդ կետերում «միավորե ու «միավորներե  բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «փայե ու «փայերե բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժդ. 64-րդ կետից հանել «կամ անհատական հաշիվըե բառերը,
ժե. 69-րդ և 86-րդ կետերում «հաշվեկշռվածե բառը փոխարինել «պահպանողականե բառով,
ժզ. 76-րդ կետից հանել «(ավանդների)ե բառը,
ժէ. 83-րդ կետում «Շահառուներն անհատական կենսաթոշակայինե բառերը փոխարինել «Շահառուները կենսաթոշակայինե բառերով,
ժը. 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«85. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են գրանցել երեք տեuակի կենսաթոշակային  ֆոնդեր`
1) հավասարակշռված  ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.
2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.
3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալներում։ե,
ժթ. 86-րդ կետում «ագրեսիվե բառը փոխարինել «հավասարակշռվածե բառով,
ի.  99-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծվելու է նաև երաշխիքային հիմնադրամ։ Մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարները` ճշգրտված գնաճով, 80 տոկոսով երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 20 տոկոսով` երաշխիքային հիմնադրամը։ե,
իա. 103-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«103. Կամավոր կուտակային կենսաթոշակի շահառուներն են այն անձինք, ովքեր իրենց համար (կամ շահառուի համար այլ անձինք՝ ներառյալ նրա գործատուն) կամավոր կխնայեն իրենց եկամուտների մի մասը՝ կենսաթոշակային տարիքում լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ ստանալու նպատակով։ե,
իբ. 105-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Միաժամանակ, կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը խթանելու նպատակով՝ մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014 թվականի հունվարի 1-ը) լրացուցիչ հարկային արտոնություններ կսահմանվեն այն գործատուների համար, ովքեր իրենց եկամուտների հաշվին կամավոր կուտակային վճարներ կկատարեն իրենց վարձու աշխատողների համար։ե,
իգ. 108-րդ կետի 3-րդ ենթակետում «տնօրինմանե բառը փոխարինել «վճարիե բառով,
իդ. 111-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«111. Հայաuտանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենuաթոշակային ապահովագրություն կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`
1) բանկերը կարող են առաջարկել միայն «Կուտակային կենսաթոշակային ավանդներե կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի համաձայն բանկը մասնակցի կենսաթոշակային ավանդի միջոցները կառավարում է իր ռիսկով, մասնակիցն ավանդի միջոցները տնօրինում է միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով սահմանված այլ դեպքերում։ Ապահովագրական ընկերություններն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակներե սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը մասնակցին խոստանում է հստակ չափով կենսաթոշակ.
2)  կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն  առաջարկում են «Սահմանված կենսաթոշակային վճարներե սխեմա, որի համաձայն նրանք ինքնուրույնաբար հավաքագրում են վճարումները, վարում կենսաթոշակային հաշիվները և կառավարում ակտիվները. այս դեպքում պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարման սխեման չի կիրառվում։ Պահառությունը կատարում է տվյալ իրավաբանական անձի հետ չփոխկապակցված այլ անձ։ Կամավոր կուտակային միջոցները կարող են կառավարվել նաև պարտադիր  բաղադրիչի (2-րդ աստիճան) կառավարման սխեմային համապատասխան. այս դեպքում օգտագործվում են ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայությունները՝ կենտրոնացված հաշիվների վարում և այլն։ե,
իե. 112-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«112. Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության (2-րդ աստիճանի) սխեմայով, ապա տեղեկատվական և ֆինանսական հոսքերը կառավարվում ու կարգավորվում են վերջինիս համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան։ Կամավոր կուտակային ապահովագրությունից օգտվելիս՝ անձը համապատասխան հարկային մարմին պետք է ներկայացնի կենսաթոշակային վճարումները հաստատող փաստաթղթեր, որոնք հիմք կծառայեն համապատասխան հարկային նվազեցումների համար։ե,
իզ. 113-րդ կետը  ճանաչել ուժը կորցրած,
իէ. 117-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
իը. 118-րդ կետի 1-ին ենթակետում «ներդրումային ընկերություններումե բառերը փոխարինել «ներդրումային ընկերության արժեթղթերումե բառերով,
իթ. 120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«120. Արտասահմանում «Սահմանված կենսաթոշակային վճարներե սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել`
1) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.
2) ՏՀԶԿ-ի պետությունների, ՏՀԶԿ-ի պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) ՏՀԶԿ-ի պետությունների համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
4) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման ներքո գտնվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում.
5) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).
6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշները,
7) ածանցյալ արժեթղթերում` միայն հեջավորման նպատակով։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կուտակային ակտիվները։ե,
լ. 121-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.
«121. Հայաuտանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենuաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`
1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչման գործընթացում.
2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունների արժեթղթերում, որոնք թույլատրված են առևտրի՝ Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ-ի պետությունների կարգավորվող շուկաներում.
4) այն ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից.
5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով,
լա. 122-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«122. Արգելվում է կամավոր կենuաթոշակային ապահովագրության ակտիվները ներդնել՝
1) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտորի, ինչպես նաև դրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև դրանց հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
4) ածանցյալ արժեթղթերում՝ բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.
5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.
6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնարժեք ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն)։ե,
լբ. 123-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով՝
«2.1) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ակտիվները,ե,
լգ. 123-րդ կետի 3-րդ ենթակետում  «3ե թիվը փոխարինել «6ե թվով,
լդ. 124-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«124. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ այլ կերպ օտարվել տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, կառավարչին, տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին և նշված անձանց հետ փոխկապակցված անձանց։ե,
լե. 129-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «2008-2009 թվականներին`ե բառերը, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կվերանայվեն կենuաթոշակների վճարման որոշ կանոններ, մաuնավորապեu, աշխատանքներ կկատարվեն կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար։ե,
լզ. 140-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ըuտ ներդրումային ֆոնդի ընտրության` կենսաթոշակային վճարները փայերի վերածելը, կենuաթոշակային միավորներ թողարկելը,ե,
լէ. 140-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն կատարելը։ե,
լը. 141-րդ կետից հանել «(այuուհետ` ՖՀՎԼՄ)ե բառերը,
լթ. 141-րդ կետում «մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներիե բառերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդերի, կենսաթոշակային ֆոնդերի պահառուներիե բառերով,
խ. ամբողջ տեքստում «Հայաuտանի Հանրապետության ֆինանuական համակարգի կարգավորման և վերահuկողության լիազոր մարմինե, «Հայաuտանի Հանրապետության ֆինանuական համակարգի վերահuկողության լիազոր մարմինե, «Հայաuտանի Հանրապետության ֆինանuական շուկաների վերահuկողության ծառայությունե բառերն ու «ՖՀՎԼՄե հապավումը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկե բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
խա. 147-րդ կետից հանել «պարտադիր և կամավորե բառերը,
խբ. 150-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) առևտրային կազմակերպությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (ներդրումային ֆոնդերի մասին, կուտակային կենսաթոշակների մասին և այլն).ե,
խգ. 157-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«157. Պարտադիր uոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, կuահմանվի եկամտային հարկ, որի շրջանակներում հարկման նոր բազա կuահմանի գործատուի uոցիալական ապահովության վճարի և անվանական աշխատավարձի հանրագումարը։ե,
խդ. 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. Կսահմանվի եկամտային հարկի դրույքաչափի պրոգրեսիվ սանդղակ՝ նպատակ ունենալով թույլ չտալու`
1) վարձու աշխատողների տնօրինվող եկամտի չափի նվազեցում.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում.
3) գործատուների` աշխատուժի վրա կատարվող ծախսի էական ավելացում։ե,
խզ. 159-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։   
Հավելված