Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1485 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙՀայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ԱՊՀ մասնակից պետությունների ինֆորմխորհրդի 12-րդ նիստը Հայաստանում անցկացնելու նպատակով ՙԱրմենպրես՚ փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5421.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ՙԸնթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին՚ հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը ՙԱրմենպրես՚ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։