11 Նոյեմբերի 2010, 1478 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 186,551.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումե հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասինե համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվեհամարում 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա՝ ԱՄՆ-ի դոլարով արտահայտված գումարին ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գումարը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների հաշվարկներում կիրառված փոխարժեքով (1 ԱՄՆ-ի դոլարը = 386.41 դրամ) հաշվեգրել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին.
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շենքի վերանորոգումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնում է, նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել պայմանագրի հիման վրա։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի վերանորոգումը կատարել սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի սահմաններում.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծախսերի դրամարկղային կատարումն իրականացնել 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասինե համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվեհամարին կատարված փոխանցումների արդյունքում գոյացած միջոցների մնացորդի հաշվին` հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը փոխանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բյուջետային մուտքերի համապատասխան գանձապետական հաշվին։