Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1451 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրա-
պետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի նախկին միջնակարգ դպրոցի շենքը` 566,27 քառ. մետր մակերեսով, 1,836 հազ. դրամ հաշվեկշռա-յին արժեքով, հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքին` այն վերակառուցելու, բարեկարգելու և որպես համայնքային մանկապարտեզի շենք օգտագոր-ծելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ տարածքների սահ-մանների ճշտումը, առանձնացումը և, որպես առանձին գույքային միավոր, դրա պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ-պետարանի միջոցների հաշվին.
2) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ անհատույց օգտագործման մասին պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներն իրա-կանացվելու են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի միջոցների հաշվին: