4 Նոյեմբերի 2010, 1433 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 996 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի <<Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին>> N 996-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետից հանել <<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից`>> բառերը.
2) 4-րդ կետից հանել <<, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի >> բառերը.
3) 18-րդ կետում <<ծառայություն>> բառը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)>> բառերով.
4) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<19. Նախարարությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները:>> .
5) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 21-րդ կետում <<20-րդ>> բառը փոխարինել <<19-րդ>> բառով.
7) 26-րդ կետից հանել <<և ծառայություն>> բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: