Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1427 - Ն

ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի կրթության ոլորտի 2010 թվականի ելակետային միջոցառումները` նախադպրոցական կրթության մասով, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի §Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին¦ N 29 արձանագրային որոշման 15-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկին (այսուհետ` ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել միջոցներ` ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով, ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից, և անհրաժեշտության դեպքում` ներդրումային ծախսերի մասով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) մշակել ժամանակացույց` Հայաստանի Հանրապետության մարզերում ֆինանսավորման վերաբերյալ առաջարկն աստիճանաբար ներդնելու համար.
2) սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հաշվարկներ` համաձայն ֆինանսավորման վերաբերյալ առաջարկի:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում`
1) հավաքել տեղեկատվություն ավագ նախադպրոցական տարիքի երեխաների թվի մասին` ըստ հանրապետության մարզերի ու համայնքների, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
2) դիտարկել և հաշվառել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները` ներդրումային ծախսերի (հաստատությունների վերանորոգման, կահավորման և ուսումնամեթոդական բազայի հագեցվածության գծով) գնահատման համար, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
3) առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսավորման վերաբերյալ առաջարկը, սահմանված կարգով հաստատել համայնքային նորմատիվներ` նախադպրոցական կրթության ընթացիկ ծախսերի մասով:
Հավելված