Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2010, 1424 - Ն

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ UՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 4.4.1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 1-ին կետը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 12-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բյուջետային համակարգի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին` համաձայն N1 հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին աջակցել Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության ոլորտի զարգացմանը և իրականացնել ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքների կառավարումը, այդ թվում` ցիկլոտրոնի գնման, տեղափոխման, տեղադրման, գործարկման և համապատասխան շինարարական աշխատանքների համակարգումը, կառավարման ու մասնագիտական անհրաժեշտ աշխատակազմով համալրումը, ախտորոշիչ սարքավորումներով հագեցումը, հնարավոր ներդրողների հետ բանակցությունների իրականացումը, համապատասխան պայմանագրերի կազմումը, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծերի մշակումը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:
3. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի աջակցությամբ`ապահովել`
ա. բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպության հետ «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման պայմանագիր կնքելու գործընթացը,
բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ բելգիական «ՔեյԲիՍի ԷնՎի» բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից վարկային համաձայնագիր կնքելու գործընթացը:
2) լիազորել Հայաստանի Հանրապետության անունից կնքելու բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպության հետ «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման պայմանագիրը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մշակել և ներդնել ուռուցքաբանության ոլորտի բուժօգնության ստանդարտներն ու ընթացակարգերը` դրանցում ներառելով միջուկային բժշկության կիրառմամբ պայմանավորված հետազոտման, ախտորոշման ու բուժման գործնական բաղադրիչները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել ռադիոիզոտոպների արտադրության և աշխատողների անվտանգության ու առողջության պահպանման սանիտարական կանոնները և նորմերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2011 թվականից ապահովել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա համապատասխան բուհերում ու գիտական կազմակերպություններում միջուկային բժշկության ոլորտի համար մասնագետների պատրաստումը` տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով բարձրագույն կրթության համար նախատեսված միջոցների հաշվին:
6. Հիմնադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» 100 տոկոu պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն): Ընկերության կանոնադրությունը հաստատելու, պետական գրանցման համար անհրաժեշտ գործողությունները կատարելու և oրենքով uահմանված կարգով ընկերության հիմնադրի մյուu լիազորություններն իրականացնելու, ինչպես նաև ընկերության պետական uեփականություն հանդիuացող բաժնետոմuերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
7. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել` 5000000 դրամ, որը համապատաuխանում է 5000 հաuարակ բաժնետոմuի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
8. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում հաստատել ընկերության կանոնադրությունը:
9. Ընկերության կանոնադրական կապիտալը վճարելու նպատակով Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 5000000 դրամ գումար` 5000 հատ բաժնետոմuերի ձեռքբերման դիմաց` Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ներքին բաժնետոմuերի և այլ մաuնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
10. Հաստատել ընկերության խորհրդի կազմը հինգ անդամից, որի մեջ ներառել ներկայացուցիչներ`Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից (համաձայնությամբ), «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, և ընկերության գործադիր տնօրենին:
11. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման նախագծման աշխատանքների իրականացման, համապատասխան փորձագիտական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ բյուջետային վարկի տրամադրման վերաբերյալ:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրմանը և Հայաստանի Հանրապետությունում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին հավանություն տալու մասին» N310-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման հավելվածում «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» բառերը փոխարինել «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» բառերով.
2) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման հավելվածում «ՑԻԿԼՈՆ-30» անվանումը փոխարինել «ՑԻԿԼՈՆ 18/18» անվանմամբ:
13. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: