Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2010, 1423 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1270-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1939-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքի արտահանման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1270-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող արտադրանքի արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումները:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր