Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2010, 1422 - Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԵՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ 15-օրյա ժամկետում հաստատել ձկնաբուծությամբ զբաղվող և Եվրոպական միության երկրներ լիազոր մարմին արտահանման հայտ ներկայացրած ձկնաբուծական տնտեսությունների կողմից սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն ներկայացվող հաշվետվության ձևերը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի առաջին տասնօրյակում հրապարակել`
1) կենդանաբուժության բնագավառում արգելված դեղամիջոցների ցանկը.
2) կենդանաբուժության բնագավառում չթույլատրված, սակայն ընթացիկ տարում հանրապետությունում կիրառված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը.
3) կենդանաբուժության բնագավառում չգրանցված, սակայն ընթացիկ տարում հանրապետությունում կիրառված դեղերի ցանկը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված