4 Նոյեմբերի 2010, 1407 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 5-րդ գլուխը 18-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5 և 17.6-րդ կետերով.
«17.1. Չհաշվառված անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը, եթե պահպանվել են դիմումին ներկայացվող պահանջները, և ամբողջական է պահանջվող փաստաթղթերի ցանկը:
17.2. Եթե դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է, և դիմումատուին առաջարկվում է 30-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:
17.3. Անձի կողմից փաստաթղթերը 30-օրյա ժամկետում ամբողջական չներկայացվելու դեպքում դիմումը թողնվում է անհետևանք:
17.4. Չհաշվառված անձանց անհատական տվյալների մուտքագրման մերժման հիմքերը պարզվում են դիմումը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժման հիմքերը` դիմումը մուտքագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
17.5. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե`
1) բնակչության պետական ռեգիստրում առկա չեն անձի անհատական հաշվառման տվյալները.
2) օրենքով նախատեսված դեպքերում անձը չի վճարել պետական տուրքը:
17.6. Չհաշվառված անձանց անհատական տվյալների մուտքագրման կամ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժումը կատարվում է գրավոր` մերժման հիմքերը պարզվելուց հետո հաջորդ աշխատանքային օրը:».
2) 9-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:»,
բ. ուժը կորցրած ճանաչել երկրորդ և երրորդ պարբերությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: