Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2010, 1392 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը «արժեքը» բառից հետո լրացնել «, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել 200000 դրամ:»:
2. Սահմանել, որ՝
1) մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենuաթոշակի տաuնհինգապատիկի չափով (ներառյալ կենuաթոշակին տրվող` oրենքով uահմանված հավելումները), իսկ 3-րդ մասում նշված անձանց մահվան դեպքում՝ բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով.
2) մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում, եթե հուղարկավորությունը կատարած անձը դրա համար անհրաժեշտ փաuտաթղթերը դիմումի հետ միաuին ներկայացնում է անձի մահվանից հետո՝ 6 ամuվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 1-ից: