28 Հոկտեմբերի 2010, 1380 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկություններ ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման նախաբանը «օրենքի 7-րդ հոդվածին» բառերից հետո լրացնել
«, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 2-րդ կետը «N 1 ձևով» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով, իսկ «պատճենները» բառից առաջ` «էլեկտրոնային» բառով,
բ. 3-րդ կետում «փաստաթղթերը» բառը փոխարինել «տեղեկությունները» բառով, և կետը «հարկային մարմինը» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
գ. 5-րդ կետը «N 2 ձևով» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով, իսկ «պատճենները» բառից առաջ` «էլեկտրոնային» բառով,
դ. 6-րդ կետում «փաստաթղթերը» բառը փոխարինել «տեղեկությունները» բառով, և կետը «հարկային մարմինը» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
ե. ուժը կորցրած ճանաչել կարգի 11-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: