21 Հոկտեմբերի 2010, 1375 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել <<Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` հիմնական միջոցները, սակավարժեք և արագամաշ առարկաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի ապրիլի 27-ի դրությամբ արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:
4. Սահմանել, որ աճուրդի հաղթողն աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 5 օրվա ընթացքում <<Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին վճարելու է գույքի վաճառքի գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` պայմանագրում նախատեսելով, որ գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ներառյալ ավելացված արժեքի հարկը, վճարում է գնորդը:
6. Սահմանել, որ առաջին աճուրդում գույքը չօտարվելու դեպքում այն օտարելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Հավելված