Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2010, 1372 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 571-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի <<Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին>> N 571-Ն որոշման N 5 հավելվածի 3-րդ կետը <<(լուսապատճենները)>> բառից հետո լրացնել <<ինչպես նաև տվյալ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու համար հիմք հանդիսացած` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների հիմնավորվածության (կատարված աշխատանքի համառոտ նկարագրություն, միևնույն կամ համարժեք աշխատանքի համար այլ աշխատողների աշխատավարձի չափի և գործատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ) վերաբերյալ տեղեկանք, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) գործատուի կողմից:>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: