Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2010, 1364 - Ա

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին կնքել շինարարական կապալի պայմանագիր «Երևանշին ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) հետ` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Երևանի Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղի (այսուհետ` ավտոկայանատեղի) շինարարական աշխատանքներն իրականացնելու համար, նախատեսելով, որ`
1) շինարարական աշխատանքները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին` առնվազն 120.000.000 դրամի չափով.
2) կատարվելիք շինարարական աշխատանքների դիմաց, որպես հանդիպական կատարում, ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է ոչ ավելի քան 10 ավտոկայանատեղի` մինչև 25 տարի ժամկետով: