Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2010, 1356 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 625-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1471-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի <<Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին>> N 625-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<2. Սխեման քաղաքային կամ գյուղական համայնքի (այսուհետ` համայնք) վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների հողօգտագործումը կանոնակարգող, պետական ու համայնքի հողերի տարածքային զարգացման և արդյունավետ օգտագործման հիմնական ուղղություններն ամրագրող հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության` հիմնական (բազային) տեսակների սահմանմամբ և բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ջրային, ինժեներաերկրաբանական, սեյսմիկ անվտանգությանն առնչվող և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ:>>,
բ. 4-րդ կետում <<Գոտիավորմամբ>> բառը փոխարինել <<սխեմայով>> բառով,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<5. Սխեման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի <<Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին>> N 125-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հողաշինարարական նախագծերի մշակման համար:>>,
դ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերը,
ե. 7-րդ կետից հանել <<, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերի,>> բառերը,
զ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<9. Սահմանված կարգով մշակված և հաստատված համայնքների գլխավոր հատակագծերի համար, որոնք չեն ներառում հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներ, սխեմաները մշակվում են առանձին, որպես ինքնուրույն փաստաթուղթ, համայնքի ղեկավարի կողմից կազմված առաջադրանքի հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին` սույն կարգի 12- 36-րդ կետերով սահմանված կարգով:>>,
է. 14-րդ կետում <<5>> թիվը փոխարինել <<15>> թվով. իսկ <<Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին,>> բառերից հետո լրացնել <<Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին,>> բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N1 հավելվածը.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. <<ե>> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ե) hողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին վերաբերող պահանջները.>>,
բ. <<զ>> կետը <<բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության>> բառերից հետո լրացնել <<և սեյսմիկ ռիսկի նվազեցման>> բառերով.
4) որոշման N 3 հավելվածի`
ա. 3-րդ կետը <<օգտագործվում են>> բառերից հետո լրացնել <<համապատասխան բնագավառի լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված>> բառերով,
բ. 6-րդ կետից հանել <<,ինչպես նաև քաղաքաշինական նորմատիվային պահանջների>> բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: