14 Հոկտեմբերի 2010, 1354 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «փոխադրվող» բառը փոխարինել «տեղափոխող» բառով.
2) 5-րդ կետում «փոխադրող» բառը փոխարինել «տեղափոխող միևնույն» բառերով.
3) 6-րդ կետում «փոխադրող անձի» բառերը փոխարինել «տեղափոխող անձին» բառերով.
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանս-պորտային միջոցները փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն փոխադրող հանդիսացող անձն ազատվում է սույն կարգի 9-րդ կետում նշված պարտավորությունից` սկսած այն պահից, երբ ապրանքներ փոխադրող անձը նշանակման վայրի մաքսային մարմին է ներկայացնում փոխադրման ամփոփագրում նշված ապրանքները և փաստաթղթերը:».
5) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փոխադրման ամփոփագրի վրա նշում է կատարում մաքսային ապահովման միջոցների առկայության վերաբերյալ` հաստատելով անձնական կնիքով:».
6) 16-րդ կետի «բ» ենթակետը «հայտարարագրումը» բառից հետո լրացնել «և մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փոխադրման ամփոփագրի վրա նշում է կատարում մաքսային ապահովման միջոցների առկայության, դրանց վնասված կամ անվնաս լինելու վերաբերյալ` հաստատելով անձնական կնիքով:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: