7 Հոկտեմբերի 2010, 1353 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՔԵՅ ԲԻ ՍԻ ԷՆ ՎԻ» ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւմ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բելգիական բանկի միջև վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 1-ի կետով նախատեսված վարկային համաձայնագիրը:
Հավելված