7 Հոկտեմբերի 2010, 1351 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին մարզագույք տրամադրելու նպատակով մարզագույք ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5,965.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ և հատուկ նպատակային նյութեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված մարզագույքի ձեռքբերումը և Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին տրամադրումը` նվիրատվության պայմանագրի հիման վրա:
Հավելված