14 Հոկտեմբերի 2010, 1342 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության մասին «Գիրք» հիմնադրամի կողմից, մինչև յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող եռամսյակի վերջը, պետական լիազոր մարմին է ներկայացվում մնացորդային հաշվետվություն: Պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը, ինչպես նաև առաջնահերթության կարգով Հայաստանի Հանրապետության մարզային, սահմանամերձ գյուղերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի զորամասերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների պահանջարկը, գրքային ֆոնդի թարմացման պարբերականությունը, գրադարանից օգտվողների քանակը, գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները և, ըստ գրքերի անվանումների և քանակի, առաջարկություն է ներկայացնում Պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողովին: Պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողովի որոշման հիման վրա նշված գրականությունն անվճար բաշխվում է վերոնշյալ շահառուներին` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: