Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2010, 1341 - Ն

ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1163-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ և 13-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը ճանաչել Գյումրու տեխնոպարկի ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան տարվա` Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր:
2. Սահմանել, որ գլխավոր օպերատորի`
1) նպատակը Գյումրի քաղաքում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը, իրականացումը և համակարգումն է.
2) խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշման իրականացման ապահովումն է.
3) գործառույթներն են սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված խնդրի իրականացման համար անհրաժեշտ`
ա. ծրագրերի մշակումը և համակարգումը,
բ. ենթակառուցվածքների ստեղծումը,
գ. մարդկային ներուժի զարգացումը,
դ. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կանոնադրությունից բխող
և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1463-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի իրականացմանը նպաստող այլ գործառույթների իրականացումը.
4) լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշմամբ հաստատված ցանկի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծրագրերի համակարգումն է:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության տարեկան ծրագիրն իրականացնելու նպատակով Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: