Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2010, 1337 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում 2010 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով մի շարք շենքերի և շինությունների վնասված տանիքների վերանորոգմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 36,000.0 հազ. դրամ, որից`
1) Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի NN 11, 14, 15, 16, 18, 20, 22, 39, 40, 43 բազմաբնակարան շենքերի և քաղաքային ըմպելասրահի տանիքների ընթացիկ վերանորոգման համար` 8,377.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով).
2) Ջերմուկ քաղաքի Աջափնյա թաղամասի Շահումյան 19 և Ձախափնյա թաղամասի 23բ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար` 27,622.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):