7 Հոկտեմբերի 2010, 1331 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված մրցույթի արդյունքները` «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ120+06-ՊԿ152+73 հատվածի վերականգնում»` «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերությանը` 727,147,970 դրամ պայմանագրային արժեքով և «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ152+73-ՊԿ189+82 հատվածի վերականգնում»` «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը` 754,597,784 դրամ պայմանագրային արժեքով մրցույթների հաղթողներ ճանաչելու վերաբերյալ: