Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2010, 1330 - Ա

<<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ <<ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի <<Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին>> N765 որոշման 1-ին կետի <<բ>> ենթակետով հաստատված օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել <<Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում>> ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում անցկացված <<Հրազդան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում>> (երկու լոտ) միջազգային մրցույթի արդյունքները` <<Ագաթ 777>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լոտ 1) 1, 118, 049, 092.0 դրամ և <<ՇՄՇ-23>> բաց բաժնետիրական ընկերություն -<<Շինաշխարհ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն>> համատեղ ձեռնարկությանը (լոտ 2) 908, 105, 182.0 դրամ պայմանագրային արժեքներով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ: