Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2010, 1320 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 115-րդ կետի՝
ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկա-յացնելը»,
բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նոյեմբերի 1-ին տասնօրյակ».
2) N 3 հավելվածի 115-րդ կետի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի»,
բ. չորրորդ պարբերության սկզբում «Հետազոտական համալսարանների ձևավորման չափանիշների սահմանումը հնարավորություն կստեղծի այդ չափանիշների հիման վրա» բառերը փոխարինել «Հետազոտական համալսարանների չափանիշների և ձևավորման կարգի հաստատումը հնարավորություն կստեղծի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023