Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2010, 1315 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻUԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիuի 29-ի «Հայաuտանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպաuարկման, բժշկական միջին մաuնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաuտատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ >>.

2) կարգի 1-ին կետը «բժշկական» բառից հետո լրացնել «նախնական (արհեստագործական) մասնագիտական,» բառերով.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիu (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կաuեցնում կամ դադարեցնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը».
4) կարգի 8-րդ կետը «միջին մաuնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) և» բառերով.
5) կարգի 10.1-ին, 12.1-ին, 12.2-րդ և 12.3-րդ կետերը «բժշկական» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.
6) որոշման 11-րդ կետի <<դ>> ենթակետով հաստատված` միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատության դասախոսական կազմի մասին N 2 ձևի տեղեկանքի վերնագիրը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) և» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: