Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1274 - Ն

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը՝ համաձայն N 1 հավելվածի.
2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի փոխհատուցման սկզբունքները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին՝ <<Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հողի օտարման և տարաբնակեցմանը վերաբերող տեղեկատվությունը, մասնավորապես՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ամուսնալուծված լինելու մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց մահացած լինելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա աղքատ տնային տնտեսությունների մասին, որոնք ներգրավված են ընտանեկան նպաստ համակարգում,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց այրիացած լինելու, կերակրողին կորցնելու և միայնակ մայր լինելու մասին, որոնք իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխա,
գ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց կամ նրանց հարկային գործակալների կողմից սոցիալական վճարումներ կատարելու մասին,
դ. տեղեկություն ազդեցության ենթակա տարեց մարդկանց (կենսաթոշակառուների) կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների մասին,
ե. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 938-Ն որոշման համաձայն ներկայացված անհատական հաշվետվությունների մասին.
3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մասով՝ տեղեկություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում առկա մշակութային արժեքների մասին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասով՝ տեղեկություն ազդեցության ենթակա անձանց սեփականության (ներառյալ դրա կադաստրային քարտեզի (էլեկտրոնային կրիչով), սահմանափակումների, համասեփականատերերի) մասին.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից 2009 թվականի համար ներկայացված ֆինանսական և հարկային հաշվետվությունների (ներառյալ տարեկան զուտ եկամտի, մշտական աշխատողների համար վճարված եկամտահարկի և սոցիալական վճարների) մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառված լինելու, նրանց կողմից գործունեության դադարեցման և (կամ) վերսկսման մասին.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հաշվառման հասցեների մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հետախուզման մեջ գտնվելու մասին.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության մասով՝ տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ազգային փոքրամասնությանը պատկանելու մասին.
8) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների մասով՝
ա. տեղեկություն ընտանիքի կազմի մասին,
բ. տեղեկություն խնամքի տակ գտնվող անձանց մասին:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը հիմք է հանդիսանում <<Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման գործառույթների իրականացման ընթացքում.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար.
3) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է դրա մասին հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հավելված