Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1260 - Ն

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման հայտարարագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
Հավելված