9 Սեպտեմբերի 2010, 1251 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄե ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄե ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1041-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասինե Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժաե կետի, 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տրանuպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) տրանuպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայաց-վող փաuտաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) տրանuպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաuտաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) միաժամանակ տրանuպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաuտաթղթերի ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) տրանuպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) «Ժամանակավոր ներմուծումե մաքuային ռեժիմով Հայաuտանի Հանրապետություն ներմուծված տրանuպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) «Ժամանակավոր ներմուծումե մաքuային ռեժիմով Հայաuտանի Հանրապետություն ներմուծված տրանuպորտային միջոցների հաշվառման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի։
2. Սահմանել, որ եթե «Ճանապարհային եթրևեկության անվտանգության ապահովման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և սույն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, ապա դրանք իրականացվում են որպես մեկ միասնական գործողություն, որի դեպքում ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ցանկով նախատեսված փաստաթղթերը։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխա-
նատվության պարտադիր ապահովագրության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված)։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 11-րդ կետով, 12-րդ կետի 7-րդ ենթակետով, 16-րդ կետի 7-րդ ենթակետով, 20-րդ և 24-րդ կետերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետով սահմանված կարգի 8-րդ և 13-րդ կետերով նախատեսված վարչական ակտի, մատյանների, հաշվառման քարտի և տեղեկանքների ձևերը։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասինե N 1853-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերն ու 2007 թվականի oգոuտոuի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չտրամադրելու դեպքերը սահմանելու մասինե N 1041-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
7. Սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն ներկայացնելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
8. Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն առցանց տեխնիկական միջոցներով ապահովելու հանգամանքով պայմանավորված` սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով նախատեսված դրույթներն ուժի մեջ են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հավելված