26 Օգոստոսի 2010, 1243 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով ՙՀիմնադրամների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 24-րդ կետով, հաշվի առնելով 2004 թվականի մարտի 24-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ՙԿրթության որակ և համապատասխանությունե ծրագրի համար զարգացման վարկի N 3849ԱՄ համաձայնագրի ժամկետը լրանալու հանգամանքը և ելնելով դրա շրջանակներում գործարկված համակարգիչների շրջանառու համակարգի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դասագրքերի շրջանառու հիմնադրամին նվիրաբերության պայմանագրի հիման
վրա հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել ՙԿրթության որակ և համապատասխանությունե վարկային ծրագրի շրջանակներում համակարգիչների շրջանառու համակարգի գործարկման արդյունքում ՙԿրթական ծրագրերի կենտրոնե ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի կողմից այդ նպատակով տնօրինվող բանկային հաշվեհամարներին 2010 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ հավաքագրված 1,036,887.73 ԱՄՆ-ի դոլար և 17,864,024.20 դրամ գումարները (նվազեցնելով դպրոցներին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա համապատասխանաբար 1,988,691.00 և 2,310,000.00 դրամ գումարները), ինչպես նաև նշված համակարգի գործարկման արդյունքում ձևավորված դեբիտորական պարտքի մարման հետևանքով գոյացած մուտքերը։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) մեկամսյա ժամկետում Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված նվիրաբերության պայմանագիրը.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարների օգտագործման ծրագիր։
3. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի uեպտեմբերի 12-ի «Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաuտատելու մաuինե N 1579-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժթ.6-րդ ենթակետով.
«ժթ.6) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային դասարանների վերազինման ու տեղեկատվական
և հաղորդակցական տեխնոլոգիաների տրամադրման կարգի մշակում և հաստատում.ե։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։