9 Սեպտեմբերի 2010, 1238 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`
ա. գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով` 367,582.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեիցե հոդվածով), որից 2010 թվականի ինն ամսում` 288,770.7 հազ. դրամ,
բ. հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով` 751,271.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մայրության նպաստներ բյուջեիցե հոդվածով), որից 2010 թվականի ինն ամսում` 187,817.9 հազ. դրամ,
գ. հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316,225.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեիցե հոդվածով), որից 2010 թվականի ինն ամսում` 79,056.3 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը`
ա. գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված` կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89,021.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենսաթոշակներե հոդվածով), որից 2010 թվականի ինն ամսում` 22,255.5 հազ. դրամ,
բ. գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված` կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 2,640,027.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենսաթոշակներե հոդվածով), որից 2010 թվականի ինն ամսում` 660,006.8 հազ. դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված