Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1237 - Ն

"ՄԵՂՐԻ" ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2007 թվականի մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասինե համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի հունիսի 25-ին Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության «Ֆարաբ-Սեպասադե համատեղ ձեռնարկության (այսուհետ` ընկերություն) միջև «Մեղրիե հիդրոէլեկտրակայանի՝ կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման թույլտվության պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկությանը։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագիրը։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագրի ստորագրումից հետո մինչև երկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել 2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասինե համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մեղրիե հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծային փաստաթղթերը հատուկ համալիր փորձաքննության ենթարկելու նպատակով ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագրի ստորագրումից հետո մինչև եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մեղրիե հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ հողատարածքներն ընկերությանը ժամանակավոր օգտագործման նպատակով ու կառուցապատման իրավունքով տրամադրելու և, անհրաժեշտության դեպքում, այդ տարածքների հողի օգտագործման նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ։
5. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագրից բխող` օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ երաշխիքը։