24 Սեպտեմբերի 2010, 1236 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմից <<Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գյուղի համայնքի 1-ին փողոցի N 7/1 հասցեում գտնվող` 3334 հազ. դրամ սկզբնական արժեքով, 539.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքի մասը (այսուհետ` անշարժ գույք) անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3485 հեկտար հողամասով հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։