3 Սեպտեմբերի 2010, 1130 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասինե N 1616-Ն որոշման 3-րդ կետը լրացնել ձեռնարկատիրական գործունեության «հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրումե տեսակով։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություն և ապահովել դրա պետական գրանցումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։