Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1221 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 973-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառաարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 973-Ա որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից հիմնադրվող վարկային կազմակերպության լիցենզավորումից հետո, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով առանձնացվող միջոցների ծավալը, նշված վարկային կազմակերպության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման մասին պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված