16 Սեպտեմբերի 2010, 1213 - Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ (ՄԱԿԱԳՀ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1971 թվականի դեկտեմբերի 14-ի "Աջակցություն` տարերային և այլ արտակարգ իրավիճակների դեպքում՚" XXVI, 1991 թվականի դեկտեմբերի 19-ի "Միավորված ազգերի արտակարգ իրավիճակների մարդասիրական աջակցության համակարգման հզորացում՚" 46/182 բանաձևերի իրագործումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին՚" Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) հաստատել Միավորված ազգերի կազմակերպության աղետների գնահատման և համակարգման համակարգին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը.
2) նշանակել Միավորված ազգերի կազմակերպության աղետների գնահատման և համակարգման համակարգի հետ կապված համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային կապի պատասխանատու.
3) Միավորված ազգերի կազմակերպության աղետների գնահատման և համակարգման համակարգի ազգային անդամներին ահազանգելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարարության համակարգի աշխատողներից ստեղծել մոբիլիզացիոն ազգային կենտրոն` աշխատանքային խմբի տեսքով: