Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2005, 915 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության` անվճար, զեղչ գներով մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած և վիճարկվող 40300 հազ. դրամ պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

1.2. «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել`

ա) «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 81788 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 40 894 հազ. դրամ:

1.4. «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 19442 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3550 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 7025 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 7435 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 408 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1024 հազ. դրամ:

1.5. «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 490729 դրամ, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

1.10. Գաղտնի:

2.1. Երևանի Տիգրանյան 27 հասցեում գտնվող շենքից` «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարձակալված 88.44 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել`

ա) գույքի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 442 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 442 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 15912 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Ծաղկաձորի լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել նրան անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հանդերձարանի և մարզադահլիճի 451,4 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Ծաղկաձոր, Օրբելու 1):

3.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 3.1-ին կետում նշված գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Ալֆաել պրոդյուսերական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

3.3. Սահմանել`

ա) գույքի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4434 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 4700 հազ. դրամ:

3.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մասնավորեցումից հետո 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով ներդրում, այդ թվում` առաջին տարում` 30 մլն դրամ, երկրորդ տարում` 40 մլն դրամ, երրորդ տարում` 30 մլն դրամ.

բ) «Ծաղկաձորի լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովել լոկալ ջեռուցման համակարգով.

գ) 5 տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարի`

ֆինանսավորել 2 ուսումնամարզական հավաք Հայաստանում` 8 մարդու և արտերկրում` 2 մարդու մասնակցությամբ,

լեռնադահուկային մարզաձևով զբաղվող 10 մարզիկի ապահովել մարզագույքով,

ֆինանսավորել մարզաձևի գծով իրականացվող մեկ միջազգային միջոցառում`

3 մասնակցի համար,

օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկին և մարզչին ապահովել ամբողջական մարզահանդերձանքով (օլիմպիական խաղերի ժամանակ).

դ) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

ե) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 144500 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի քաղաքապետարանի տնօրինության թիվ 1 կենտրոնական ջերմային հանգույցի 371.5 քառ. մետր տարածքը (քաղ. Երևան, Աջափնյակ, Գ-3) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ` Երևանի Աջափնյակ թաղային համայնքին (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել`

ա) գույքի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1948 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող պետական գույքի վաճառքի գինը` 1948 հազ. դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 67853 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1924-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 10.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ախուրյանի տպարան» պետական ձեռնարկությունը.

բ) «Ախուրյանի տպարան» պետական ձեռնարկության գույքի ներդրմամբ ստեղծել «Ախուրյանի տպարան» փակ բաժնետիրական ընկերություն»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1.1-ին կետը «մրցույթ» բառից հետո լրացնել «բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023