Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1194 - Ն

ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով`Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաuտանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղական համայնքի տարածքում գտնվող` 10.63 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիu» քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիրի կառուցման համար