Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1184 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 886-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետում «2010 թվականին հատկացնել 30000.0 հազ. դրամ, այդ թվում` ինն ամսում` 20000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «2010 թվականի ինն ամսում հատկացնել 30000.0 հազ. դրամ» բառերով.
2) որոշման 3-րդ կետը «7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» կետի» բառերից հետո լրացնել «և 17-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված