9 Սեպտեմբերի 2010, 1182 - Ն
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոuտիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետերի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի և հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի դասակարգչի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: