Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2005, 896 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան և բյուջետային գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կապի միջոցների տեսակների, քանակի և ծառայության համար կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար փոստային կապի ծառայության ձեռքբերման ծախսերի տարեկան սահմանաչափ սահմանել ամսական նվազագույն աշխատավարձի

200-ապատիկը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար քաղաքային ռադիոցանցի, ինչպես նաև ծառայության կենտրոնական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համար հատուկ հեռախոսակապի (սուպեր), ռադիոկապի և ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներին համապատասխան:

5. Քրեակատարողական հիմնարկների համար, ներառյալ դրանց աշխատակազմերը, սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար՝

ա) խմելու ջուր, ջրահեռացում՝ 180 լիտր.

բ) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 5 կվտ/ժ.

գ) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 8 կվտ/ժ.

դ) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ մեկ խոր. մետր:

6. Սույն որոշմամբ հաստատված նորմաները տարածվում են 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։