Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2010, 1178 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար համապատասխան անձնակազմը և սարքավորումները Հայաստանի Հանրապետություն տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու «Բոինգ-707», Ռուսաստանի Դաշնության «ԻԼ-76» և Ղազախստանի Հանրապետության «ԻԼ-76» ինքնաթիռների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 20.240,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից ներկայացված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
3. Հաստատել «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար համապատասխան անձնակազմը և սարքավորումները Հայաստանի Հանրապետություն տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու «Բոինգ-707», Ռուսաստանի Դաշնության «ԻԼ-76» և Ղազախստանի Հանրապետության «ԻԼ-76» ինքնաթիռների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարի հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

Հավելված