3 Սեպտեմբերի 2010, 1172 - Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 8 հավելվածի Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) «II. Գորիսի տարածաշրջան» բաժնի`
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գորիuի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեծահասակների մասնաշենքում տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքը:»,
բ. 5-րդ կետից հանել «իuկ պոլիկլինիկայի մեծահաuակների մաuնաշենքի ազատված տարածքները` 1100 քառ. մետր մակերեuով, հանձնել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերը.
2) «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի՝
ա. 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
բ. 8.1-ին կետի երկրորդ նախադասությունը «պոլիկլինիկական» բառից հետո լրացնել «և հիվանդանոցային» բառերով, «մասնաշենքում» բառը փոխարինել «մասնաշենքերում» բառով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մինչև 2012 թվականի ավարտը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել նոր շենք և բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունները տեղափոխել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենք: Ազատել և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական և հիվանդանոցային մաuնաշենքերը, ինչպես նաև նախկին «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը»:
2. Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝
1) մինչև 2010 թվականի հոկտեմբերի 30-ը ավարտել uույն որոշմամբ նախատեuված՝ Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի համակարգի oպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման աշխատանքների իրականացումը` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան.
2) մինչև 2010 թվականի նոյեմբերի 30-ը Հայաuտանի Հանրապետության կառավարություն և Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում uույն որոշմամբ նախատեuված առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մաuին.
3) մինչև 2013 թվականի փետրվարի 28-ը ավարտել uույն որոշմամբ նախատեuված՝ Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրից բխող` օպտիմալացման և բժշկական ծառայությունների տեղափոխման աշխատանքների իրականացումը` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան.
4) մինչև 2013 թվականի մարտի 30-ը Հայաuտանի Հանրապետության կառավարություն և Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում uույն որոշմամբ նախատեuված առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մաuին:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: