9 Հունիսի 2005, 823 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1' հավելվածների.
բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2' հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող` 22.86 հեկտար բնակավարերի նշանակության հողերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային և Կարմիրգյուղի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային և Կարմիրգյուղի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տնամերձ հողամասերի պետական գրանցումն իրականացնել գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։